Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում. Սուրեն Շահվերդյանի կոչը՝ Մշակույթի նախարարությանը

Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, որ այսուհետև ազատ է վարչական աշխատանքից և կարող է զբաղվել միայն ստեղծագործական գործով։ Չէ որ նրան ազատել են միայն տնօրենի պաշտոնից եւ նա շարունակում է մնալ թատրոնի Գեղ.ղեկ. Բայց արի ու տես, որ ունենք այն, ինչ ունենք. ստեղծագործող մարդը չի ուզում իր գլխին ունենալ տնօրեն֊ղեկավարի, որի լիազորությունները ավելի մեծ են, որը կթելադրի իրեն ինչ անել, ինչպես անել և ցանկացած պահի կարող է գեղարվեստական ղեկավարին ազատել պաշտոնից։ Մշակույթի նախարարություն, մինչև չվերանայեք թատրոնի կառավարման խորհրդային ժամանակից ժառանգած թերի մեխանիզմը, այսպիսի խնդիրները անընդհատ են լինելու։ Գեղարվեստական ղեկավա‘րը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում և նրա‘ առաջարկած անձը պետք է դառնա թատրոնի տնօրենը կամ, ավելի ճիշտ տարբերակով, պրոդյուսերը։ Ուսումնասիրեք արվեստի օջախների կառավարման համաշխարհային մոդելը…

Նմանատիպ գրառումներ