Գեղեցիկ ու հուզիչ հուշարձան՝ նվիրված 82 երեխայի, որոնց դաժանաբար սպանել են նացիստները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենասարսափելի պահերից մեկը Չեխոսլովակիայի Լիդիցե գյուղի՝ նացիստների կողմից ոչնչացումն էր։

1942 թ. հունիսի 9-ին գերմանական ոստիկանության ստորաբաժանումը շրջափակեց Լիդիցեն և արգելափակեց գյուղ տանող բոլոր ճանապարհները՝ կասկածանքով, որ գյուղում կարող են թաքնված լինել Ռեյնհարդ Հեյդրիխի՝ գեստապոյի ղեկավարի սպանության մասնակիցները։ 15 տարեկանից բարձր արական սեռի բոլոր ներկայացուցիչները գնդակահարվեցին, իսկ կանայք ուղարկվեցին Ռվենսբրյուկի համակենտրոնացման ճամբար։

98 երեխայից մնաց 13-ը։ Մյուսները սպանվեցին Լեհաստանի տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարներից մեկի գազային խցում։ Գյուղի բոլոր կառույցներն այրվեցին ու հավասարվեցվին հողին։

Լիդիցեի երեխաների դեմ հանցագործությունն ազդեցություն է գործել քանդակագործ Մարիա Ուխիտիլովայի վրա։ 1969 թ. նա որոշեց երեխաների բրոնզե քանդակը ստեղծել, որը կհամարվի պատերազմում զոհված երեխաների հուշարձան։

82 երեխաների արձանների ստեղծումը, որոնք իրական չափերից էլ ավելի էին, տևեց երկու տասնամյակ։ Վայրը, որտեղ ստեղծվում էր հուշարձանը, այն ժամանակ այցելում էին աշխարհի տարբեր անկյուններից տասնյակհազարավոր մարդիկ։ Արագորեն հավաքվեցին ֆինանսական միջոցներ՝ քանդակը կառուցելու։

1989 թ. մարտին հեղինակը վերջացրեց քանդակի գիպսե տարբերակը, սակայն հավաքված ֆինանսական միջոցներից ոչինչ չստացավ։ Առաջին երեք երեխաների քանդակները նա բրոնզով պատեց սեփական միջոցներով։  Ցավոք, 1989 թ. աշնանը քանդակագործը մահացավ։

1990-ից կնոջ գործը շարունակեցին ամուսինը՝ Յ. Համփլը, և դուստրը՝ Սիլվիա Կլանովան։ 1995 թ. գարնանը նախատեսված հողատարածքում բետոնե պատվանդան դրվեց՝ պատված գրանիտե սալիկներով, և եկավ սպասված պահը։ Լիդիցե «վերադարձավ» 30 երեխա՝ բրոնզե կերպարանքով։

1996-ից ի վեր տարբեր ժամանակներում կանգնեցվեցին նաև մյուս քանդակները։ Վերջին 7-ի բացումն արվել է 2000 թ.։ Այսօր հովտին են նայում 42 աղջիկ և 40 տղա, որոնք սպանվել են 1942 թ.։

Նմանատիպ գրառումներ