Գեյ պրոպագանդա մուլտֆիլմում:

«Միլիոնավոր մայրեր» քրիստոնեական կազմակերպությունը «Խաղալիքների պատմությունը 4» մուլտֆիլմին մեղադրել է համասեռամոլության քարոզչության մեջ: Այս մասին տեղեկացնում է Metro հրատարակությունը:

Նշվում է, որ կազմակերպության ներկայացուցիչներին բարկացրել է այն փաստը, որ մուլտֆիլմում կա մի տեսարան, որտեղ երկու իգական սեռի կերպարներ երեխային դպրոց են տանում: Կազմակերպությունը հայտարարել է, որ Disney-ը ոչ միայն փորձում է որպես սովորական երևույթ ներկայացնել միասեռ ամուսնությունները, այլև աղավաղում է երեխաների պատկերացումները:

Նմանատիպ գրառումներ