Աշխարհ

Գերմանիայում եպիսկոպոսները միասեռականությունը հայտարարել են «նորմալ» կողմնորոշում:

Գերմանացի եպիսկոպոսները հայտարարել են, որ միասեռականությունը «նորմալ» սեռական կողմնորոշում է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երկրի Կաթոլիկ եկեղեցին սկսում է սեքսուալ բարոյականության վերաբերյալ իր ուսմունքների վիճահարույց վերանայում:

Ըստ հոգևորականների՝ «միասեռական լինելը մարդու սեռական ինքնության նորմալ դրսևորում է»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ամուսնության և ընտանիքի հարցերով հանձնաժողովի նախագահը՝ Բեռլինում անցկացված քննարկումներից հետո:

Բեռլինի արքեպիսկոպոս Հայներ Կոխն ընդգծել է, որ թե՛ միասեռական, թե՛ հետերոսեքսուալ տղամարդիկ համարվում են սեռական կողմնորոշման նորմալ ձև ունեցողներ:

Առնչվող Հոդվածներ