Գերմանիայում 100-ամյա կինը քաղաքային խորհրդի պատգամավոր է ընտրվել:

Գերմանիայի Քիրխհայմբոլանդեն քաղաքում 100-ամյա Լիզել Հայզեն տեղական խորհրդի պատգամավոր է ընտրվել, հաղորդում է RP Online հարթակը։

Կինը նախկինում ուսուցչուհի է եղել, ապա տեղական խորհրդում գլխավորել է խմբակցություններից մեկը։ Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայզեն խոստացել է վերաբացել քաղաքի լողավազանը, որն արդեն 8 տարի է՝ չի գործում։

Վերջին ամիսներին Հայզեն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել շնորհիվ իր տարիքի համար անսովոր էներգիայի և նախաձեռնողականության։

Երկրորդ աշխարհամարտը վերապրած և Գերմանիայի վերակառուցմանն ականատես եղած կինը Եվրոպայում ազգայնամոլության աճը «խելահեղ» է անվանել։

Տարեց քաղաքական գործիչը խոստովանել է, որ աջակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական երկրների հետ մերձեցման քաղաքականությանը, իսկ «Բրեքիթ»-ով՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմամբ զբաղվող պաշտոնյաներին առաջարկել է «Լուսին ուղարկել»։

Նմանատիպ գրառումներ