Հասարակություն

Գեւորգ Մանուկյան. Ես կենդանի մնացի, որ հանդիպեմ նրան. mediamax.am

Մանկուց երազել եմ իրավաբան դառնալու մասին, որ պաշտպանեմ մարդկանց: Դպրոցի ավարտական տարիներից հստակ գիտեի, թե որտեղ եմ ցանականում սովորել և պատրաստվում էի ընդունելության քննություններին: Ամիսներով տևած անքուն գիշերներ և միայն մեկ նպատակ՝ բարձրագույն կրթություն: Ընդունելության քննություններս բարեհաջող հանձնեցի: Մնում էր միայն սպասել, թե երբ կփակցնեն համալսարան ընդունվողների ցուցակները:

Ցուցակները փակցրեցին, իմ անունը կար, բայց ես դա չտեսա: Ցուցակները փակցրեցին հուլիսի 16-ին, հուլիս 17-ի առավոտյան ես արդեն ծառայում էի ՀՀ Զինված Ուժերում: Ծառայում էի մեծ սիրով, սիրում եմ բանակը և իմ հայրենիքը: Ամենից առավել սիրում էի դրքերից հսկել երկրիս սահմանը: Դիրքերում ինքդ քո աչքին ավելի արժեքավոր ես երևում, հասկանում ես, որ անգործ կանգնած չես, որ քեզնից կախված է հայրենիքիդ անվտանգությունը:

Բանակում ծառայող տղաների մտքին մեծամասամբ իրենց սիրած աղջիկն է, իսկ ես երևէ սիրահարված չէի եղել: Սակայն երազներումս հաճախ տեսնում էի նրան, նրան ում երբեք չէի հանդիպել՝ իմ քնքուշ սևահերին: Գիտեի, որ նրան կհանդիպեի, միայն պետք է վերադառնայի և վերջ:

2016 թվականի ապրիլ…

Ես 19 տարեկան էի…

Չորս ամսից պետք է զորացրվեի…

Ես ծառայում էի Եղնիկներում:

Կարդացել եք Հին հունական լեգենդները և առասպելները, կամ Ոդիսևսի արկածները, որտեղ նկարագրվում է մահվան աստծո՝ Հադեսի թագավորությունը, վախեցել ե՞ք այդ տեսարաններից: Բացեմ մեկ գաղտնիք, դա բնավ սարսափելի չէ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Առնչվող Հոդվածներ