Գիտնականները Եթովպիայում հայտնաբերել են հնագույն «կապկամարդու» մնացորդներ:

Եթովպիայի Ավաշ հովտում ուսումնասիրություններ իրականացնող պալեոնտոլոգները հայտնաբերել են ամենահին հայտնի ավստրալոպիտեկի մնացորդներ, որը, ենթադրաբար, ուղիղ քայլվածքին սովորած առաջին արարածն էր:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածը, այս հայտնագործությունն ամրապնդում է Արևելյան Աֆրիկայի՝ մարդկության նախնիների հայրենիքը դառնալու ձգտումը:

«Այս ավստրալոպիտեկի ողնաշարի առաջին ողը նույնպիսի մասերի է բաժանված, ինչպես և ժամանակակից մարդկանց մոտ: Այդ հատկանիշը բացակայում է ներկայիս կապիկների և մարդկանց հնագույն նախնիների մոտ, սակայն այն մեզ օգնում է կանգնած ժամանակ գլուխը պահել ուղղահայաց դիրքով», — պատմել է ամերիկացի գիտնական Մարկ Մեյերը:

Այսօրվա դրությամբ ժամանակակից մարդկանց ամենահին «ուղիղ» նախնին համարվում է Homo habilis-ը (հմուտ մարդը): Ավելի պարզունակ նախամարդու մյուս տեսակները դեռևս բանավեճերի և ուսումնասիրությունների առարկա են հանդիսանում գիտական շրջանակներում:

Այնուամենայնիվ, ուղիղ քայլող աֆարյան ավստրալոպիտեկներն այսօր համարվում են հմուտ մարդկանց առավել հավանական նախնիները:

Նմանատիպ գրառումներ