Գիտնականները հայտնաբերել են հին հուշարձաններ, որոնց ծագումն անհայտ է:

Հնագետները Լաոսի անտառներում հայտնաբերել են մեգալիթյան շինություններ, որոնց նշանակությունը մնում է անհայտ։ Հետազոտողները կարծում են, որ այդ հուշարձանները կապված են մահացածներին հողարկավորելու ծիսակատարությունների հետ։

15 շրջաններում հայտնաբերված 137 շինությունները, որոնց տարիքն անցնում է հազար տարին, տեղակայված են հեռավոր լեռնային տեղանքում։ Մասնագետները նմանատիպ արտեֆակտների հանդիպել են նաև նախկինում, սակայն նոր գտածոն ցույց է տալիս, որ նրանք ավելի տարածված են, քան առաջ համարվում էր։ Դրանք հատվել են քարերից և ինչ-որ կերպ տեղափոխվել հսկայական տարածության վրա։ Անհայտ է մնում նաև, թե ինչու է հատկապես այդ տեղանքը օգտագործվել հողարկավորությունների համար։

Քարի շինությունների կողքին գիտնականները գտել են նաև քարե սկավառակներ, որոնց մի կողմը եղել է նկարազարդված։ Իսկ դամբարանների մեջ հայտնաբերվել են այնպիսի արտեֆակտներ, ինչպիսիք են կերամիկական իրեր, ապակե ուլունքներ, մետաղական գործիքներ, զարդեր և այլն։

Նմանատիպ գրառումներ