Գիտնականները նշել են, թե որն է սրտի համար օգտակար հյութը:

Ճապոնացի գիտնականները բժշկական-ատամնաբուժական համալսարանից պարզել են, որ լոլիկից պատրաստված անալի հյութի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, փորձին մասնակցել է 184 տղամարդ և 297 կին, որոնք մեկ տարվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ են ընդունել ըմպելիքը: Դրանից հետո գիտնականները ստուգել են հիվանդների սիրտը:

Պարզվել է, որ լոլիկի հյութի օգտագործումից հետո հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ զգալիորեն նվազել է արյան ճնշումը:

Բացի այդ, փորձի մյուս մասնակիցների մոտ նվազել է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Մասնավորեցվում է, որ տվյալ ըմպելիքը հավաար կերպով է ներազդում և՛ կանանց, և՛ տղամարդկանց վրա, ինչպես նաև տարբեր տարիքային խմբերի վրա:

Նմանատիպ գրառումներ