Գիտնականները նշել են Մարսից ջրի անհետացման հնարավոր պատճառը:

Մարսում ջրի անհետացման պատճառ կարող էր դառնալ փոշու բարձր և խիտ «աշտարակները»: 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, այդ արտասովոր եղանակային երևույթը կարող էր «ներծծել» հեղուկ ջրի մոլեկուլները Կարմիր մոլորակի մակերեսից և դրանք բարձրացնել մինչև 80 կմ բարձրությամբ, որտեղ դրանք տարանջատվել են և հայտնվել տիեզերքում:

Այդ «աշտարակները», որպես կանոն, ի հայտ են գալիս փոշե զանգվածային փոթորիկների ժամանակ, որոնք Մարսում տեղի են ունենում յուրաքանչյուր տաս տարին մեկ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականին, ինչը կաթվածահար էր արել Opportunity մարսագնացի աշխատանքը: 

Գիտնականները ենթադրում են, որ հենց այդ եղանակով կարող էր ջուրն անհետանալ Մարսի մակերեսից, որը նախկինում պատված էր գետերով և լճերով:

Նմանատիպ գրառումներ