«Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք». Աշոտյանն անդրադարձել է ՝ ԱլԳ ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին ՀՀ վարչապետի չմասնակցելուն:

ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում 3 վարկած է առաջ քաշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱլԳ ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին չմասնակցելու համար: Աշոտյանը նախ հռետորական հարց է ուղղել. «Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք»:

Աշոտյանի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր պարզվեց, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցելու Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այսօր, և դրանց գագաթնակետն ու ամենակարևոր միջոցառումը հենց այդ համաժողովն է, որից, փաստորեն, Հայաստանի վարչապետը բացակայելու է:

Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին և համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձևաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը վաղը ներկայացված կլինի ընդամենը արտգործնախարարի մակարդակով:

Այս պահին կարող եմ ենթադրել այս քայլի երեք հիմնական պատճառ, որոնցից և ոչ մեկը սակայն չի արդարացնում Հայաստանի վարչապետի վաղվա բացակայությունը:

Վարկած N1: Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է Պեկին և ժամերի խնդիր ունի: Իհարկե, այս այցը նույնպես կարևոր կլինի, հատկապես «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» ֆորումին բացակայելուց հետո: Սակայն չի կարելի մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի քթի տակից ամենակարոևր միջոցառումից բացակայելով: Կարելի էր ավելի լավ աշխատել այցերի ժամանակացույցի և արարողակարգի վրա և խուսափել այս մեծ անախորժությունից, որը կարող է նստվածք թողնել Բրյուսելում:

Վարկած N2: Նիկոլ Փաշինյանը չի մոռացել և չի ներել Յունկերին իր Բրյուսելյան այցի մամլո ասուլիսի կեսից գնալու փաստը, և այս անգամ որոշել է մասնակցել միայն Տուսկի միջոցառմանը, իսկ Յունկերինը՝ բաց թողնել: Չեմ ուզում հավատալ, որ այս վարկածը իրականության հետ աղերս ունի, քանզի կվկայի ԵՄ-Հայաստան հարաբերություններում շատ խորը և համապարփակ կնճիռների մասին:

Վարկած N3: Վերջին շաբաթներին շատ է խոսվել ԵՄ-Ադրբեջան նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախաստորագրման մասին, որի առնչությամբ ես բարձրաձայնել եմ նաև անհանգստություններ՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ձևակերպումների հետ: Եթե վաղը հայտարարվի այս համաձայնագրի նախապատրաստման ավարտի մասին և պարզվի, որ մեր կառավարությանը չի հաջողվել ԵՄ-ից ստանալ Արցախի հարցով Հայաստանի պայմանագրի հետ համադրելի և նույնական ձևակերպումներ, ապա գուցե Նիկոլ Փաշինյանը որոշել է բացակայել այս միջոցառումից և ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ու տհաճությունը բարդել արտգործնախարարի վրա: Սակայն, եթե պարզվեց, որ սա է իրականությունը և Հայաստանի այսօրվա կառավարությանը չի հաջողվել ամրապնդել մեր, դեռևս 2017 թվականի նոյեմբերին տարած դիվանագիտական հաղթանակը, ապա այս խմորը մեկ է, դեռ շատ ջուր կքաշի:

Թվարկածս միայն վարկածներ են, և լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացատրրի հայ հասարակությանը այս թյուրիմացության իրական պատճառները, որը չի համապատասխանում և համահունչ է չէ Հայաստան-ԵՄ տարիների ընթացքում ձևավորված հարաբերություններին»:

Armen-ashotyan

«Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք». Աշոտյանն անդրադարձել է ՝ ԱլԳ ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին ՀՀ վարչապետի չմասնակցելուն

Նմանատիպ գրառումներ