Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ:

Որոշ կանայք որովայնի շրջանում ճարպաշերտի գոյացություն են նկատում դաշտանադադարին նախորդող ժամանակաընթացքում: Դաշտանադադարը կարող է սկսվել 30-50 տարեկանում: Անցումային այդ շրջանում կնոջ օրգանիզմում դանդաղում է էստրոգեն հորմոնի արտադրությունը: Եթե կինը նաև նստակյաց կյանք է վարում, դա կարող է հանգեցնել որովայնի հատվածում ճարպի առաջացմանը:

Գոյություն ունեն ճարպից ազատվելու երեք հիմնական ռազմավարություններ՝ ֆիզիկական մարզումների ավելացում, կալորիաների կարգավորում և անհրաժեշտ քանակությամբ ջրի օգտագործում: Այս երեք եղանակները կիրառելու դեպքում քաշի նվազումը երաշխավորված է:

Առողջապահության ազգային ինստիտուտները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ ճարպի գոյացումը մեծ մասամբ պայմանավորված է գենետիկայով: Եթե ձեր մարմինը հակված է որովայնի հատվածում ճարպի պահպանմանը, ուրեմն՝ ճարպից ամբողջովին ազատվելը դրա դեմ պայքարի միակ միջոցն է:

Related image

Ճարպը հալեցնելու լավագույն միջոցն աերոբիկ վարժություններն են: Ֆիզիկական տարբեր վարժությունների շնորհիվ ձգվում են ձեր որովայնի պատերի մկանները, այդ մկանները ծածկող ճարպաշերտից կարելի է ազատվել այնպիսի վարժությունների միջոցով, որոնք նպաստում են սրտի արյան շրջանառության արագացմանը: Հեծանիվ, լող և քայլք. ահա ճարպից ազատվելու հրաշալի եղանակներ: Եթե դուք սիրում եք լինել բաց օդում, ապա քայլարշավները, ժայռամագլցումը հրաշալի աերոբիկ վարժություններ են: Իհարկե, նման վարժանքներից առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Բացի վարժություններից՝ անհրաժեշտ քանակությամբ ջուր խմելը և կալորիաների քանակը վերահսկելը նույնպես պարտադիր է: Այս երեք եղանակները կենսակերպ դարձնելը, անկասկած, կօգնի պահպանել ձեր գեղեցիկ կազմվածքը:

Նմանատիպ գրառումներ