Դժբախտ մարդու վտանգավոր վերջաբանը. Նարեկ Սամսոնյան

Image may contain: one or more people

Ինչպես մի անգամ ասել էի, Նիկոլ Փաշինյանն անասելի
նմանություն ունի 2019 թվականի հայտնություն Ջոկեռ ֆիլմի գլխավոր հերոսի հետ: Վիքենդին Նիկոլը հերթական սուպեռ նմանությունը ցույց տվեց այս անգամ զենքից օգտվելու իր «փայլուն ունակություններով»:
Հասկանում եք` Նիկոլը մեր Ջոկեռն ա, ինքը բանակից խուսափել ա հենց էն ժամանակ, երբ մարտադաշտում իր տարիքայինները թշնամի էին ոչնչացնում և հերոսաբար զոհվում: Նիկոլն իր մանկության դժբախտություններին գումարել է նաև «բանակից փախած»-ի հոգեբանությունը ու մեկ էլ` վուալյա, օդից դարձել ա վարչապետ, երկրի գլուխ ու էդ հերոսների մաքառած հաղթանակն այսօր տանուլ է տալիս: Ի՞նչ պետք է անի Ջոկեռն այս պարագայում. գնա դիրքեր, իրենից միլիոնավոր անգամներով բարոյապես բարձր տղերքի աչքի առաջ ինքնահաստատվի` ձախ աչքով նշան բռնելով ու պրեդօխռանիտելի վրա դրած AK 74-ը լիցքավորել փորձելով:
Վայելեք Ջոկեռի ներկայությունը պետական բարձրագույն պաշտոնում ու աղոթեք, որ մեր Ջոկեռի վտանգավոր վերջաբանը երկիրը փլատակների չվերածի:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2791435757586231

Նմանատիպ գրառումներ