«Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա․ ահազանգ

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը ահազանգում է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է Դիլիջանի «Գետափ»-ում բնակվող շան վրա։ Այս մասին տեղեկանում ենք «Դինգո թիմ»-ի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր, 4 ականտեսի աչքի առաջ Դիլիջանի «Գետափ»-ում կրակել են այնտեղ բնակվող շանը: Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը. «Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու իիենց առանձին քոթեջում….լսեցինք կրակոց ու շան կաղկանձ.. խեղճս մի կերպ փախավ մտավ առաջին պատահած մեքենայի տակ.. հետևից մի խումբ տղամարդիկ տիրի հրացանով վազեցին ու կրակեցին.. մենք էդ առաջին կրակոցից վազեինք դուրս, ամուսինս գոռաց հետևներից, որ ինչ են անում, որ կանգ առնեն. Բայց հնչեց երկրորդ կրակոցը. Ես ինչքան կոկորդումս ուժ ունեի գոռգոռոցս քցեցի, շատ հուզված էի..»:

Ականատեսները ահազանգել են ոստիկանություն: Սակայն սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը տալիս է պատասխան, որ օրենքը դեռ ուժի մեջ չէ: Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա արդյոք օրենքը գործում է այս պահին թե ոչ, քանի որ արդեն 3-րդ անգամն է, որ առնչվում ենք նման խնդրի հետ:

Նշենք, որ ռեստորանի սեփականատերը՝ Աղաջանյան Սուրիկը, ով ըստ ականատեսի, կրակել է շան վրա, նաև Դիլիջանի Ազգային Պարկի տնօրենն է:

Խնդրում ենք հնարավորինս տարածել գրառումը!

Թարմացում: քիչ առաջ խոսեցինք Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգյանի հետ և ստացանք մի ֆանտաստիկ պատասխան. “հա դե եթե իրա սեփական անասուննա եղել, ինչ կա դրա մեջ”:
ՆՇԵՆՔ, որ անկախ նրանից կենդանին սեփական է թե պետական, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է օրենքով և նախատեսում համապատասխան պատիժ և օրենքի մեջ որևէ կերպ չի մասնավորեցվում կենդանու սեփական կամ ոչ սեփական լինելը»:

Նմանատիպ գրառումներ