ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Դուբայում ավարտվել են 3D տպիչով տպված ամենամեծ շենքի կառուցման աշխատանքները (լուսանկարներ, տեսանյութ):

Աշխարհում 3D տպիչով տպված ամենամեծ շենքի կառուցման աշխատանքները Դուբայում պաշտոնապես ավարտվել են, հայտնում է Daily Mail պարբերականը:

Երկհարկանի շենքը կշահագործի Դուբայի քաղաքապետարանը` օգտագործելով այն որպես վարչական գործառույթների համար նախատեսված գլխավոր գրասենյակ: 641 քմ մակերեսով շենքը ստեղծվել է Apis Cor ընկերության հետ համատեղ, որը Բոստոնում 3D տպման և շինարարական ընկերություն է:

Ընկերությունը նշում է, որ մեծածավալ աշխատանքներ են տարվում նման տեխնոլոգիաների կիրառումն ավելի մասսայական դարձնելու ուղղությամբ: Դուբայի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ այս ծրագիրը նրանց մեծ փորձ և գիտելիքներ է տվել, ուստի նրանք պատրաստվում են 3D տպիչի առավել ժամանակակից տարբերակը ստեղծել:

Նշվում է, որ մինչ 2030 թվականը քաղաքապետարանը պատրաստվում է նոր շինությունների 25 տոկոսը այս տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցել, քանի որ դրա շնորհիվ անհրաժեշտ աշխատուժի թիվը կրճատվում է 70 տոկոսով, իսկ կառուցման ծախսերը` 90 տոկոսով:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` շուտով նման տեխնոլոգիայով շենքեր կկառուցվեն Կալիֆոռնիայում և Լուիզիանայում:

The Dubai building will be used for general administration by the city government
The Dubai Municipality hopes that by 2030 25 percent of all new construction in the city will involve 3D printing
The walls were made from a quick-drying mixture of recycled construction debris, concrete, gypsum, and other compounds. It's said to be fo percent lighter than concrete and more durable
The walls were laid out in layers by the 3D printer, and after they were completed, human construction crews added insulation

Առնչվող Հոդվածներ