«Դուք ինչի՞ եք սպասում, ցանկանում եք, որ պարե՞նք, թե՞ ինչ». Լավրովը Չավուշօղլուի հետ հանդիպմանը ծիծաղեցրել է ներկաներին (տեսանյութ):

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից առաջ կատակել է՝ հարցնելով, թե ինչ են ուզում իրենց ուշիուշով հետևող լրագրողները:

«Դուք ինչի՞ եք սպասում: Դուք ուզում եք, որ մենք շարժվե՞նք, պարե՞նք մի քիչ, թե՞ ինչ», — ասել է Լավրովը՝ շարժելով ներկաների ծիծաղը:

Հայտնի է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի երկօրյա աշխատանքային այցն Անթալիա կավարտվի վաղը, Թուրքիայի ԱԳ նախարարի հետ նրանք պատրաստվում են քննարկել երկկողմ հարաբերություններին ու միջազգային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ գրառումներ