Դրախտիկ գյուղի դպրոցում ձմռան նախաշեմին պատուհաններ չկան․ սա մեր կրթական համակարգի իրական ամբողջական պատկերն է․ Դավիթ Ֆիդանյան

Դրախտիկ գյուղի դպրոցի աղետալի վիճակը, որտեղ ձմռան նախաշեմին պատուհաններ չկան ու որտեղ 150-ից ավել աշակերտ սառում են՝ դա միայն այդ դպրոցի պատկերը չէ: Դա մեր կրթական համակարգի իրական ամբողջական պատկերն է: Սա նաև ցույց է տալիս իրական վերաբերմունքը կրթության հանդեպ: Վստահ եմ, որ Դրախտիկի դպրոցը միակը չէ, որը այսպիսի աղետալի պայմաններում է: 21-րդ դարն է իսկ Հայաստանի շատ համայնքների դպրոցներում ամենակենցաղային տարրական պայմանները չեն ապահովված: Հետո էլ խոսում ենք հասարակության շրջանում ցածր կրթական ցենզի մասին: Եթե անգամ ամենատարրական պայմանները դպրոցներում չեն ապահովում, էլ ի՞նչ բարձր որակի կրթության մասին կարող ենք խոսել: Ո՞ր մի ուսուցիչը այդպիսի պայմաններում հաճույքով կաշխատի: Կամ ո՞ր մի աշակերտը այդպիսի պայմաններում կմտածի, որպեսզի ավելի շատ գիտելիք ստանա: Պատկան մարմինները ուղղակիորեն պարտավոր են լուծել ոչ միայն Դրախտիկ համայնքի դպրոցի վերանորոգման հարցը, այլև բոլոր այն դպրոցների, որոնք գտնվում են նմանատիպ վիճակում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/2640433676005890?notif_id=1574587574470488¬if_t=close_friend_activity

Նմանատիպ գրառումներ