Եգիպտոսում մումիֆիկացված կատուների, առյուծի ձագերի և կոկորդիլոսների են հայտնաբերել (լուսանկարներ):

Եգիպտոսում տասնյակ մումիֆիկացված կենդանիներ են հայտնաբերել, այդ թվում՝ կատուներ, կոկորդիլոսներ և առյուծի երկու ձագ: Ինչպես ներկայացնում է CNN-ը, հայտնագործությունը տեղի է ունեցել Գիզայի բուրգերի մոտակայքում գտնվող արքայական քահանայի դամբարանում իրականացված պեղումների ժամանակ:

Եգիպտոսի հնությունների հարցով նախարարի խոսքով՝ գտածոն թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դարին և կարող է ամբողջական թանգարանի ցուցանմուշ դառնալ: Հայտնաբերված առարկաները ներառում են հիերոգլիֆներով զարդարված 25 փայտյա արկղ, որոնցում մումիֆիկացված կատուներ են եղել, ինչպես նաև 75 արկղ՝ կատվի փայտյա և բրոնզե քանդակներով:

Մասնագետների խոսքով՝ ամենաարժեքավորը դրանց շարքում մումիֆիկացված 5 մեծ կատուներն են, որոնց սկանավորման արդյունքում պարզվել է, որ երկուսն առյուծի ձագեր են: Կան այլ արկղեր, որոնցում կոբրաներ և կոկորդիլոսներ են հայտնաբերվել:

Փորձագետները նշում են, որ առյուծների մումիֆիկացումն արտասովոր երևույթ է: Նրանք մտադիր են շարունակել ուսումնասիրությունները՝ ավելին պարզելու համար:

Նմանատիպ գրառումներ