Եթե դու «քայլ արած ունես» այս իշխանությունների համար, լայն առումով անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից. Արթուր Դանիելյան

Aysor.am-ը գրում է.

«Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը տարօրինակ է համարում, որ իրեն բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, քանի որ ինքը չի դիմադրել։

«Բերման ենթարկելը հայտնի էր, չհասկացա՝ ինչու էին ձեռնաշղթա կիրառել, որևէ դիմադրություն չէի ցուցաբերում: Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: Խոսքը նախորդ օրը ասուլիս տալու ժամանակ իմ բառացի կրկնելն էր մի արտահայտություն, որը մի քանի օր առաջ Բակո Սահակյանի հասցեին «նիկոլպաշատ» ակտիվիստ է կիրառել: Խոսքն այն սպառնալիքի մասին է, որի մեջ ոստիկանությունն, իմիջայլոց, որևէ հանցակազմ չէր տեսել նախկինում, երբ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ, հնարավոր է, շուտով կոչ անի քարով «ցխել» Բակո Սահակյանի գլուխը», — ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դանիելյանը:

Հիշեցնենք՝ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանն ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հավաքի ժամանակ հայտարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նմանատիպ գրառումներ