Եթե դրախտ եք փնտրում, պետք է գնաք Հայաստան. Իսպանական պարբերական

Իսպանական «Etheria Magazine» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝  դրան տալով «Հայաստան. 10 վայր՝ Եդեմական այգում» վերնագիրը:

Հոդվածի հեղինակներ Խուան Կառլոս Մունյեսը և Մար Ռամիրեսը մասնավորապես ներկայացրել են այն տեղերը, որտեղ պետք է անպայման այցելել, եթե հայտնվել ես Հայաստանում:

«Եթե դուք դրախտ եք փնտրում, պետք է գնաք Հայաստան: Ճանապարհները ձեզ կտանեն Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող դրախտ, որտեղ գա Աստավածային Եդեմական այգի: Հենց այստեղ դուք կարող եք տեսնել հնագույն քաղաքակրթություններից մեկի ակունքները»,-ասվում է հոդվածում:

Ինչ վերաբերում է վայրերին, որտեղ ըստ հոդվածի, պետք է այցելել, ապա նշվում է Զվարթնոց տաճարի, Խոր Վիրապի, Գառնիի, Գեղարդի, Հանրապետության հրապարակի, Կասկադի մասին:

Նմանատիպ գրառումներ