Եթե իրավասու չեք Ձեզ տրված պարտավորությունները կատարելու, խնդրում եմ լքել մարզպետի այդքան կարևոր աթոռը։ 

Արթուր Բարսեղյանը իր ֆեսբուքյան էջում գրել է։

Բաց նամակ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Гнел Саносян (Gnel Sanosyan, Գնել Սանոսյան) -ին։ Պարոն Սանոսյան, եթե իրավասու չեք Ձեզ տրված պարտավորությունները կատարելու, խնդրում եմ լքել մարզպետի այդքան կարևոր աթոռը։
Դուք ոչ մեկդ իրավունք չունեք գետնին հավասարեցնելու Նիկոլ Փաշինյանի արդարության համար պայքարի այսքան տարիների աշխատանքը։ Եթե Դուք անտեսում եք Սուրեն Պապիկյան -ին Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan, անտեսում եք մի շարք պաշտոնյաների ձեզ ուղղված հորդորներն արդարացի որոշումներ կայացնելու, ուրեմն դա Ձեր տեղը չէ։ Ձեզ տրված օրինական որոշումներն եք եթե անտեսում, ինչպես եք կարողանալու սեփական որոշումներ կայացնել?
Եվ եթե իրավապահ մարմիններն են վախից անտեսում օրենքը, ապա շատ լուրջ մտահոգվելու տեղ ունի մեր սիրելի վարչապետը։
Պարոն Փաշինյան, Ձեր շուրջբոլորը ճանաչում են ես ով եմ, ու գիտեն, թե ինչ խնդրի առաջ է այսօր կանգնած իմ ընտանիքը։ Ընտանիք, որին խանգարում են Ձեր կողմից նշանակված պաշտոնյաները և այլ բարձրաստիճան պաշոնյաներ` օրենքը պահպանելու գործում։
Եթե 3 հոգու հարցնեք ինչի մասին եմ խոսում, 2-ը հաստատ կպատասխանեն Ձեզ։
Այլ մարդկանց չեմ նշում, սակայն բոլորն են պատասխան տալու այս անօրենությունների մասին իմանալու ու լռելու համար։ Ժամանակն է սերմացու գողացողներից ազատվելու։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան մնում է Ձեր միջամտությունը, այլապես սայլը, ոչ միայն տեղից չի շարժվում, այլ որոշ ժամանակ հետո արդեն ուշ կլինի։
Ու ֆեյքերին խնդրում եմ չառիթավորվել։

Նմանատիպ գրառումներ