Եթե մենք բոլորս կարող ենք էդ վճարները կատարել, ինչի՞ իրենք պիտի չվճարեն. Մարիաննա Գևորգյանը՝ ՊԵԿ հայտարարության մասին

2018 թվականը ու, հատկապես, ՊԵԿ-ի՝ շոուբիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին հարկելու աղմկահարույց հայտարարությունն ընդունվեց սվիններով, և նույնիսկ եղան մարդիկ, ովքեր հայտարարեցին հայրենիքը լքելու մասին: Քաղաքական այս և այլ թեմաների շուրջ Xnews.am կայքը զրուցեց երաժիշտ, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի հետ:

-2018 թվականն ուղեկցվեց քաղաքական իրադարձությունների բուռն զարգացումներով: Ինչպե՞ս տարին անդրադարձավ Ձեր ստեղծագործական կյանքի վրա: Ի՞նչ գնահատական կտաք:

Քաղաքականութունից ինչքան էլ ուզենաս հեռու մնալ, չես կարող, որովհետև մշակույթն ինքին քաղաքականության կենտրոնում է գտնվում և կարող եմ ասել, որ մշակույթի մարդը հենց ներկայացնում է մշակույթն ամբողջ աշխարհով մեկ և հանդիսանում է լավագույն դիվանագետներից մեկը: Իհարկե, բոլորս էլ ուրախ էինք, որ ինչ-որ փոփոխություն եղավ և հույսով սպասում ենք, որ ժողովրդի համար շատ լավ կլինի: Իմ ստեղծագործական գործունեության մեջ ոչ մի արտառոց փոփոխություն չի եղել: Ես զբաղվում եմ իմ մշակույթով, ներկայացնում եմ իմ արվեստը: Այսինքն չեմ եղել այն մարդկանցից մեկն, ով ինչ-որ մեկի լծակի տակ է եղել և հետո մնացել առանց ոչ մի բանի: Ես պետական աշխատող եմ և ոչ մեկից կախում չունեմ: Ես հույսս միշտ ինձ վրա եմ դրել, դրա համար էլ ոչ մի փոփոխություն չի եղել:

-Վերջերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շոուբիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց հորդորել էր ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, ինչն էլ մեծ իրարանցում առաջացրեց շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Վերջիններս էլ պնդել էին, թե ինչպես վճարել հարկերը, երբ իրենք էլ չգիտեն, թե որքան գումար կաշխատեն հաջորդ ամիս: Ո՞վ է ճիշտ այս պարագայում: ՊԵԿ-ը ինչպե՞ս պետք է իրականացնի իր որորշումը, որպեսզի ոչ ոք չտուժի:

-Իմ կարծիքով շատ ճիշտ բան են որոշել, որովհետև եթե մենք բոլորս կարող ենք էդ վճարները կատարել, ես ինքս էլ կատարում եմ, ինչի՞ իրենք պիտի չվճարեն: Ինչի՞ պետք է այդ խտրականությունը լինի: Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ բոլոր մեծ միջոցառումներին իրենք պարտադիր իրենց տեղը ունեն, չէ՞: Ինչքա՜ն լավ խմբեր ունենք՝ թե մեծերի և թե փոքրերի, որոնք ոչ մի միջոցառման ներկա չեն լինում: Պետության կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին լինում են շոուբիզնեսի ներկայացուցիչները, չէ՞, բոլոր՝ «ժողովրդական արտիստ» կամ «վաստակավոր արտիստ» կոչումները մեծ հաճույքով վերցնում են, բայց երբ գալիս է հարկ վճարելու պահը, բոլորը, չգիտես ինչի, մեծ աղմուկ են բարձրացնում: Միայն մի բան է հետաքրքիր՝ երբ իրենք էդ կոչումները ստանում են, երբեք չեն հարցնու՞մ՝ բայց ինչի՞ համար են իրենց այդ կոչումները տալիս: Թող տան էն մարդկանց, ովքեր իսկապես արժանի են: Բայց հենց գալիս է էն պահը, որ իրենք պետք է հարկ վճարեն, բոլորն ուզում են լքեն երկիրը կամ էլ հրաժարվում են ստեղծագործել: Ես չեմ կարողանում հասկանում: Էդ օրենքը պիտի հավասար լինի բոլորի համար, որովհետև բոլորս էլ գիտենք, որ իրենք էդ արվեստը չեն ներկայացնում, որի համար որ արժանանում են էդ մրցանակներին, բայց երբեք դեմ չեն լինում մրցանակը վերցնելուց: Մեծ հաճույքով վերցնում են այն իրենց չկատարած աշխատանքի համար, իսկ հարկերը վճարելուց միշտ խուսափում են: Ես շատ կողմ եմ: Շատ լավ բան են մտածել: Իրենք պիտի մտածեն, որ բոլոը հավասար են:

— Մարիաննա, քանի որ Ամանորը մոտենում է, մի քանի հարց այդ թեմայով: Ո՞րն է եղել 2018թ.-ի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Այս տարի բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց ուզում եմ առանձնացնել Արցախում կայացած մենահամերգը, որին շատ երկար էի սպասել: Զինվորների համար ելույթ ունենալն ինձ համար մեծ պատիվ էր: Արցախի օդը, ջուրը, սարերը մի ուրիշ աշխարհ էին ինձ համար և ես փորձել եմ ամեն մեկից մի բան քաղել: Համերգն այնքան բուռն անցավ, որ նույնիսկ մինչև հիմա զանգում են և ասում, որ ևս մեկ մենահամերգ ունենամ: Իհարկե, էլի եմ գնալու, որովհետև կարիքը կա, ժողովուրդը ուզում է: Պատկերացրեք, որ մենահամերգից հետո հանդիսատեսը մոտենում էր ինձ ու ասում, որ «մեր հոգին հուզվել էր, ինչպես որ դու էիր նվագում, մենք էդպես ապրում էինք»: Դա ինձ համար շատ մեծ բան էր: Որովհետև միշտ չէ, որ ժամ ու կես նվագում ես ու ժամ ու կես հանդիսատեսը անխոս, լուռ լսում է, քեզ հետ երգում է, դու չես կարող նվագել ու ստիպել, որ ծափահարեն քեզ կամ երգեն քեզ հետ: Դա նշանակում է, որ իմ արվեստը տեղ էր հասել: Դա է ամենակարևորը:

Ինձ համար ևս մի շատ կարևոր բան տեղի ունեցավ, որի մասին բազմիցս նշել եմ իմ հարցազրույցների ժամանակ: Համերգից հետո դիրքերից զինվորներ էին եկել և ասել էին, որ ուզում են ինձ հետ հանդիպել: Ես էնքան էի ուրախացել, որ ամեն ինչ թողեցի ու գնացի նրանց հետ հանդիպման: Տեսա, որ տոպրակ էին բերել: Տոպրակի միջից հատապտուղներ հանեցին ու ասացին՝ «մենք դիրքերից ենք եկել և չկարողացանք Ձեզ համար ծաղիկներ գնել, որովհետև ճանապարհին չկար, մենք մեր հետ միայն էս մրգերն ենք բերել»:Ես ապշած նայում էի: Դրանք ինձ հետ բերեցի Երևան ու պատկերացրեք, որ դա ինձ համար շատ մեծ բան էր: Էդ հատապտուղներն ինձ համար հազար ծաղկեփնջից առավել էին:

Քանի որ Ամանորը մոտենում է, մի քանի հարց այդ թեմայով: Ո՞րն է եղել 2018թ.-ի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Մարիաննա -Այս տարի բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց ուզում եմ առանձնացնել Արցախում կայացած մենահամերգը, որին շատ երկար էի սպասել: Զինվորների համար ելույթ ունենալն ինձ համար մեծ պատիվ էր: Արցախի օդը, ջուրը, սարերը մի ուրիշ աշխարհ էին ինձ համար և ես փորձել եմ ամեն մեկից մի բան քաղել: Համերգն այնքան բուռն անցավ, որ նույնիսկ մինչև հիմա զանգում են և ասում, որ ևս մեկ մենահամերգ ունենամ: Իհարկե, էլի եմ գնալու, որովհետև կարիքը կա, ժողովուրդը ուզում է: Պատկերացրեք, որ մենահամերգից հետո հանդիսատեսը մոտենում էր ինձ ու ասում, որ «մեր հոգին հուզվել էր, ինչպես որ դու էիր նվագում, մենք էդպես ապրում էինք»: Դա ինձ համար շատ մեծ բան էր: Որովհետև միշտ չէ, որ ժամ ու կես նվագում ես ու ժամ ու կես հանդիսատեսը անխոս, լուռ լսում է, քեզ հետ երգում է, դու չես կարող նվագել ու ստիպել, որ ծափահարեն քեզ կամ երգեն քեզ հետ: Դա նշանակում է, որ իմ արվեստը տեղ էր հասել: Դա է ամենակարևորը:

Ինձ համար ևս մի շատ կարևոր բան տեղի ունեցավ, որի մասին բազմիցս նշել եմ իմ հարցազրույցների ժամանակ: Համերգից հետո դիրքերից զինվորներ էին եկել և ասել էին, որ ուզում են ինձ հետ հանդիպել: Ես էնքան էի ուրախացել, որ ամեն ինչ թողեցի ու գնացի նրանց հետ հանդիպման: Տեսա, որ տոպրակ էին բերել: Տոպրակի միջից հատապտուղներ հանեցին ու ասացին՝ «մենք դիրքերից ենք եկել և չկարողացանք Ձեզ համար ծաղիկներ գնել, որովհետև ճանապարհին չկար, մենք մեր հետ միայն էս մրգերն ենք բերել»:Ես ապշած նայում էի: Դրանք ինձ հետ բերեցի Երևան ու պատկերացրեք, որ դա ինձ համար շատ մեծ բան էր: Էդ հատապտուղներն ինձ համար հազար ծաղկեփնջից առավել էին:

-Հայկական ամանորյա ավանդույթներից ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին: Կա՞ մի բան, որ կուզենայիք փոխել կամ ներմուծել եվրոպականից:

-Ամանորը և Սուրբ ծնունդն իմ ամենասիրելի տոներից են, որովհետև երկուսն էլ մի ուրիշ խորհուրդ ունեն ինձ համար: Չէ, ճիշտն ասած, ոչինչ չէի փոխի, որովհետր ես ինքս էլ շատ ավանդապաշտ եմ, շատ եմ սիրում մեր տոները, ուղղակի կուզենայի, որ այլ կերպ տոներին վերաբերվեինք, այլ կերպ նշեինք: Տոնը սիրում եմ եղևնին զարդարելուց հետո, այ դրանից հետո սկսվում է տոնը, որովհետև այն շատ ջերմ ընտանեկան տոն է և կուզենամ, որ միշտ պահպանվի այդ ջերմ, ընտանեկան մթնոլորտը: Կուզենամ, որ էդ ուտելիքի վրա շատ չկենտրոնանանք, որովհետև մեր ժողովրդի վիճակն էդքան էլ լավ չի, կուզենամ միմյանց նվերներ տանք և պահպանենք դրական էմոցիան:

-Ի՞նչ անելիքներ ունեք 2019թ.-ին և Ձեր ամանորյա բարեմաղթանքը ժողովրդին:

-Գիտեք, միշտ ինչքան պլանավորում ես, չի ստացվում, պիտի պահը գա ու ինքն իրեն ստացվի: Գործունեությունս չեմ պլանավորել, բայց 2019-ին իրականացվելիք համերգներ ունեմ: Արդեն դրսից 4 համերգի հրավերք ունեմ: Այս պահին բանակցություններն ընթանում են, տեսնեմ՝ ինչպես կստացվի:

Ցանկությունս շատ մեծ է, որ մեր հայ ժողովուրդը  ապրի շատ բարեկեցիկ ու լավ կյանքով, 2019թ-ը թող բոլորի համար բարեբեր լինի, լինի սիրով լի: Էն մարդիկ, ովքեր նպատակներ ունեն՝ թե ընտանիքի և թե իրենց բարեկեցության հետ կապված, թող բորորի երազանքներն ի կատար ածվեն: Ամենակարևորը կուզենամ, որ մեր սահմաներն այդպես միշտ անառիկ մնան և ոչ մի զոհ չունենանք:

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Նմանատիպ գրառումներ