«Ես շատ լավ ամուսին ու բալիկ ունեմ»․ Սոնա Շահգելդյանը՝ իր և դիզայներ Գեղամ Շերոյանի սիրավեպի մասին

Սոնա Շահգելդյանին հաճախ կարելի է տեսնել դիզայներ Գեղամ Շերոյանի հետ և նրանք սոցցանցերում միասին պարբերաբար լուսանկարներ են տեղադրում։ Սա շատ օգտատերերի առիթ է տվել կարծելու, որ երգչուհին սիրավեպ ունի դիզայների հետ։

Այս խոսակցություննրը բարկացրել են երգչուհուն, վերջինս այս թեմայով մեկնաբանություն տալ չի ցանկանում, սակայն, ամեն դեպքում, սոցցանցի իր էջում անդրադանալով շրջանառվող այս լուրերին, գրել է․ «Սիրելիներս ես շատ լավ ամուսին ունեմ, հանգիստ եղեք։ Ուղղակի չգիտեք էլ ինչ գրել իմ մասին, ամեն անգամ փորձում են մի բան հորրինել՝ ես շատ ուրախ եմ, հանգիստ եմ, որ երբեք իմ մասին վատ բան չեմ լսել և թույլ էլ չեմ տա խոսեն։ Հպարտ եմ՝ մենք շատ լավ ընկերներ ենք, հանգիստ եղեք՝ իմ ամուսնու անւնը Նարեկ է»։

Նշենք, որ երգչուհին մայրացել է 2016 թվականին՝ որդու անունը Արթուր է, սակայն ամուսնու մասին Սոնան խոսել կամ նրա հետ լուսանկարներով կիսվել առայժմ չի ցանկանում։

Նմանատիպ գրառումներ