Ես չեմ կարողանում շարժվել․ Սերենա Ուիլյամսը հրաժարվել է շարունակել պայքարը Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում

Կանադան ներկայացնող թենիսիստուհի Բյանկա Անդրեսկուն դարձել է Տորոնտոյի Premier կարգի մրցաշարի հաղթող։ Բյանկայի և ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հանդիպումը տևել է ընդամենը 19 րոպե՝ 4 գեյմ (3-1)։ Այս մասին հայտնում է Armsport-ը:

Բյանկայի ակտիվում գրանցվել է 1 բրեյք-փոյնթ՝ 3 հնարավորից, իսկ Սերենայի ակտիվում՝ 2 էյս, 2 կրկնակի սխալ։ Ամերիկուհին արցունքն աչքերին և «ես չեմ կարողանում շարժվել» խոսքերով հրաժարվել է եզրափակչից։ Արդեն հայտնի է, որ թենիսիստուհին ստացել է մեջքի վնասվածք։

Հավելենք, որ 19-այա Անդրեսկուի համար սա կարիերայի և 2019 թվականի երկրորդ տիտղոսն էր։ Ավելի վաղ նա հաղթել է Ինդիան-Ուելսի մրցաշարում։

Նմանատիպ գրառումներ