Երեխաները պատմել են, թե որ կենդանուն է նման Ռուսաստանը (տեսանյութ):

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը YouTube-ում հրապարակել է տեսանյութ՝ նվիրված Ռուսաստանի Պետական ​​դրոշի օրվան, որում գերատեսչության աշխատակիցների երեխաները կիսում են իրենց մտքերն այն մասին, թե ինչ է խորհրդանշում Ռուսատանի դրոշի գույները, ում է նման Ռուսաստանը և ինչպիսի մարդիկ են ապրում այնտեղ:

Երեխաները Ռուսաստանին անվանել են համարձակ և հպարտ արծիվ, միևնույն ժամանակ, խելոք ու փափկամորթ ծովախոզուկ:

«Մուգ և բաց մաշկ ունեցող շատ լավ մարդիկ են ապրում մեր երկրում,-ասել է երեխաներից մեկը:

Երեխաները ՌԴ դրոշի գույները բնութագրում են հետևյալ կերպ. Սպիտակ — ազնվականություն, կապույտ — երկինք և կարմիր — արևածագ:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 22-ին, նշվում էր Ռուսաստանի պետական դրոշի օրը:

Նմանատիպ գրառումներ