Երկար չտխրեց․ Իրինա Շեյքը զբոսանքի է դուրս եկել երիտասարդ տղամարդու հետ

33-ամյա մոդել Իրինա Շեյքը ժամանակ է անցկացրել մոր՝ Օլգա  Շայխլիսլամովայի եւ դստեր՝ Լեայի հետ։ Պապարացիները աստղային ընտանիքին բռնացրել են Նյու Յորքի փողոցներից մեկում, այնուհետեւ մոդելին լուսանկարել են երիտասարդ տղամարդու ընկերակցությամբ։

Զբոսանքի համար աստղն ընտրել է սպորտային հագուստ․ Adidas ապրանքանիշի տբատ, սպիտակ տոպ եւ կեդեր։ Ոճային կերպարն Իրինա Շեյքը համալրել է մուգ երանգի սպորտային գլխարկով։

Երիտասարդի հետ մոդելը բավականին երկար զրուցել է։ Պապարացիները լուսանկարել են, թե ինչպես է անծանոթը սեղմվել Իրինայի ուսին։

Բրեդլի Քուփերը նույնպես ժամանակը միայնակ չի անցկացնում։ Դերասանին նկատել են Աննա Վինտուրի հետ հանդիպման ժամանակ։ Վինտուրը հանդիսանում է ամերիկյան Vogue-ի խմբագիրը։ Աստղերը հաճելի շփվել են միմյանց հետ, իսկ հրաժեշտի պահին մեղմ գրկախառնվել են։ Մինչ այդ Քուփերին տեսել են Նյու Յորքի փողողներում՝ դերասանուհի Լորա Դերնի հետ։

Իրինա Շեյքը չի մեկնաբանում նախկին բոյֆրենդի հանդիպումները։ Իր Instagram-ում նա երկրպագուների հետ կիսվում է սեքսուալ կադրերով։ «Որպեսզի նա հասկանա, թե ում է կորցրել», — մոդելի երկրպագուները մեկնաբանում են նրա մտքերը։           

Աղբյուրը՝ — Cosmo

Լուսանկրաները՝ Legion Media, Hello Magaznie

Նմանատիպ գրառումներ