Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին:

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյանի փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հովհաննես Հ.-ի (ծնված 1946 թ.) դին:

Նմանատիպ գրառումներ