Երևանում 21-ամյա երիտասարդը սիրուհուց շորթել է 1 մլն դրամ՝ իրենց ինտիմ լուսանկարները վերջինիս ամուսնուն ցույց տալու սպառնալիքով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Ֆրունզե Ն.-ի գործի դատական քննությունը:

21-ամյա Ֆրունզեին մեղադրանք էր առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:

Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 4-ին: Ֆրունզե Ն.-ն որպես մեղադրյալ ներգրավվել է սեպտեմբերի 20-ին:

Ըստ մեղադրանքի՝ Ֆրունզե Ն.-ն տևական ժամանակ Մարինե Օ.-ի հետ (անունը փոխված է) ինտիմ կապի մեջ է եղել, պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել հետը:

Ըստ մեղադրանքի՝ «հասկանալով, որ իրենց ինտիմ հարաբերությունների մասին տեղեկությունները կարող են արատավորել» Մարինե Օ.-ին, դրանց հրապարակման՝ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների մասին Մարինեի ամուսնուն և ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքներ տալու եղանակով Ֆրունզե Ն.-ն 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Մարինե Օ.-ից պահանջել է ընդհանուրը՝ 1 միլիոն 154 հազար 600 դրամ գումար, որից մաս-մաս ստացել է ընդհանուրը՝ 1 միլիոն 140 հազար 933 դրամ գումար:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի փետրվարի 11-ին Ֆրունզե Ն.-ն Մարինեի մասին արատավորող տեղեկություն հանդիսացող՝ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների մասին նրա ամուսնուն և ընտանիքին հայտնելու սպառնալիքով հեռախոսազանգի միջոցով Մարինեից պահանջել է 250 հազար դրամ, որը ստացել է հաջորդ օրը Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Ինեկոբանկի» գրասենյակի մոտ:

2018 թվականի մայիսի 2-ին նույն սպառնալիքով հեռախոսային խոսակցության ժամանակ Ֆրունզե Ն.-ն Մարինեից պահանջել է 150 հազար դրամ, որը ստացել է նույն օրը Երևանի Ազատության պողոտայում:

Հուլիսի 3-ին նույն սպառնալիքով հեռախոսազրույցի ժամանակ Ֆրունզե Ն.-ն Մարինեից պահանջել է 250 հազար դրամ: Նույն օրը Ազատության պողոտայում նա Մարինեից ստացել է 230 հազար դրամ:

Շարունակությունը՝ 1in.am

Նմանատիպ գրառումներ