Երևանում 34-ամյա վարորդը Mercedes-ով Մյասնիկյան պողոտայում բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվելով` հայտնվել ճանապարհի մեջտեղում. Shamshyan.com

Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով` գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ ապրող բնակիչները: Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ նա, ով ներկայացել է վարորդ, իրականում վարորդը չէ: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է, թե իրականում ով է եղել վարորդը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Նմանատիպ գրառումներ