Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել:

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ ՏեղեկությունըTert am-ի հետ զրույցում հաստատեց նույն գյուղի բնակիչ Սեյրան Սահակյանը։

Նա նաև հայտնեց, որ այս պահին փողոցներում հավաքված գյուղացիների թիվը գնալով նվազում է. «Հիմա գյուղում շատ ոստիկաններ կան՝ հնարավոր բախումները կասեցնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնք իղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Այսօր առավոտից համայնքում կրկին լարված վիճակ էր: Վաղ առավոտից գյուղացիները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Սեյրան Սահակյանն ասել էր, որ հարձակումներ են եղել բողոքող բնակիչների վրա, որոնցից մեի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, որ ցուցարաների հետ հանդիպել էր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Նա, զարթոնքցիներին դիմելով, ասել էր․ «Իրար հետ հավաքվում ենք մի կողմի վրա, խոսում ենք ամեն ինչի մասին, կհասկանանք իրար»:

Նա նշել էր, որ կտեղեկացնի, թե ինչ է կատարվել մինչև հիմա համայքնի բնակիչների բողոքի թեմայով:

Սանասարյանի խոսքից հետո բնակիչները որոշել էին, որ պետք է գնան համայքնապետարանի մոտ զրուցեն, հասկանան:

Նմանատիպ գրառումներ