Զբոսաշրջիկ ամուսինները․ Փաշինյանի արտասահմանյան անօգուտ այցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ  մայիսի 12-ին մեկնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, մայիսի 13-ին այցելեց Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին:

Նիկոլ Փաշինյանը իր մեկ տարվա գործունեության ընթացքում այցելել է մեկ տասնյակից ավել երկրներ՝ Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Վրաստան, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Ղազախստան, Տաջիկստան, Իրան և այլ երկրներ։

Վարչապետ Փաշինյանի՝ արտասահման կատարած և ոչ մի այցի ժամանակ նշանակալի փաստաթուղթ չի ստորագրվել։ Կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացումից։ Այլ կերպ ասած՝ դիվանագիտական լեզվով խոսել են ոչնչից։

Այս օրերին  էլ, ինչպես արդեն նշել էինք, վարչապետ Փաշինյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է։ Նա ՉԺՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացումից, սակայն որևէ արժեքավոր փաստաթուղթ չի ստորագրվել։ Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ Հայաստանի և Չինաստանի միջև 8-ից ավելի կարևորագույն փաստաթղթեր ստորագրվեցին։

ՀՀ վարչապետի և իր տիկնոջ արտասահմանյան այցերը կարելի է գնահատել՝ որպես շրջագայություն։ Փաշինյանն ու իր կինը զբոսաշրջիկ ամուսիններ են, որոնց արտասահմանյան այցելությունները, սակայն,  պետության հաշվին են իրականացվում։

Վարչապետը և իր աշխատակազմը պետք է փորձեն առավել ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել արտասահմանյան այցերից առաջ, որպեսզի երկրի ղեկավարը ոչ թե իր կերած չինական ձևով պատրաստած բադի մասին հպարտորեն պատմի հանրությանը, այլ ստորագրած փաստատթղթերի և ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների։ Իսկ վարչապետը պաշտոնանկությունից հետո իր կուտակած միջոցների հաշվին կհասցնի կնոջ հետ աշխարհով պտտվել։

Նմանատիպ գրառումներ