Զգեստ, սպորտային կոշիկներ. Էմմիի ոճային լուսանկարը Կալիֆոռնիայից

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Կալիֆոռնիայում. երգչուհին վերջին շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Էմմին սեւ, երկար զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի լայնեզր գլխարկի հետ։ Որպես սանրվածք՝ նա հյուսքեր է ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում են սպիտակ սպորտային կոշիկները։ «Յուրահատուկ», «հիասքանչ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը շքեղ զգեստ էր կրում։ Վարդագույն հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին երեկոյան սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Էմմին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Սիրուն», «հոյակապ»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

Նմանատիպ գրառումներ