Զինակոչիկներ տեղափոխելու ընթացքում գրանցված միջադեպի մասնակիցներից մեկն ինքնակամ ներկայացել է բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՌՈ. Ոստիկանություն

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։

Այս մասին Tert.am-ը տեղեկացել էր ՀՀ դատախազությունից։

Բացի դրանից, Tert.am-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից մի քանիսի ինքնությունը պարզված է, նաև ոստիկանություն բերվածներ կան, չնայած քրեական գործը հարուցվել է Ռազմական ոստիկանությունում։

Տեղեկության վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հարցին, թե ոստիկանություն բերվածներ կան արդյոք, վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը պատասխանեց. «Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր գրանցված միջադեպի մասնակիցներից մեկն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից նա ներկայացվել է Ռազմական ոստիկանությանը»։

Հիշեցնենք, որ armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի՛ արեք»:

Ուշադրություն, տեսանյութում լսվում են հայհոյանքներ: Անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը:

Նմանատիպ գրառումներ

Լուրեր Հայաստանից