Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ստացած վնասվածքներից

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Կապանի ԶԿ զինծառայող Արարատ Խեչումյանը: «Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին,-գրել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/150490.html?fbclid=IwAR02V80qAlpwryAd-6YquaroVeg8y8Yi7UX_tz5-8PJCwk_sRihYcYBiYiM

© factor.am

Նմանատիպ գրառումներ