Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 13-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում:

Երևան-Երասխավան սարսափելի վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Երեխան գիշերը վիրահատվել է, վիրահատությունն անցել է լավ, որից հետո տեղափոխվել է համապատասխան բաժին: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնեմ, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով»,- գրել է նա:

Արարատի ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարից 2 տուժած կա Արարատի հիվանդանոցում, նրանց վիճակը բավարար է, ամենայն հավանականությամբ, նրանք վաղը վաղը դուրս կգրվեն:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 13 մարդ։

Նմանատիպ գրառումներ