Էդիկ ջան, ինչ կլինի, որ չոքեչոք գնաս Մասկվա, էն Սալավյով է, ինչ է, դրան աղաչես, պաղատես, ոտները լվաս, ջուրը խմես՝ էն սերժիկին կանչի մոտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Էդիկ ջան, ինչ կլինի, որ չոքեչոք գնաս Մասկվա, էն Սալավյով է, ինչ է, դրան աղաչես, պաղատես, ոտները լվաս, ջուրը խմես՝ էն սերժիկին կանչի մոտը, հարցազրույցի պես մի բան սարքի, թող իր սկտրմարշի առաջին տարեդարձի առթիվ մի քիչ ամբաղ-զամբաղ կմկմա, սալյուտ զարգենք, կարոտցել ենք, շատ ենք կարոտցել։ Սպասում ենք ապրիլի 23-ին, չուշացնես, Էդիկ ջան։

Պաչում եմ ։)

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել և գրել․

Այո, բան ա փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա, կրթության նախարարն էլ այլասերվածի չէր ընդունի, ԱԺ-ում նմաններին չէին ծափահարի, Վեհափառի վրա էլ չէին հարձակվի:

Դրա համար էին «թավշիստները» ասում՝ բոբո ՀՀԿ-ն պետք է հեռանա: ՀՀԿ-ն ու դաշնակցությունը խանգարում էին պղծության քարոզին:

Ասել եմ, ասում եմ՝Հայաստանում նոր բաբելոնյան աշտարակաշինություն չի լինելու:

Հայկը հաղթելու է Բելին:

Էդիկ ջան, ինչ կլինի, որ չոքեչոք գնաս Մասկվա, էն Սալավյով է, ինչ է, դրան աղաչես, պաղատես, ոտները լվաս, ջուրը խմես՝ էն սերժիկին կանչի մոտը.

Gepostet von NewsDay.am am Freitag, 5. April 2019

Նմանատիպ գրառումներ