Էլեկտրագնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Նմանատիպ գրառումներ