Էսօր ֆոտոներ էի թերթում ու էս նկարը տեսա ու ակամայից էս նյութը գրել ցանկացա. Տաթև Արցախ

Էսօր ֆոտոներ էի թերթում ու էս նկարը տեսա ու ակամայից էս նյութը գրել ցանկացա:

Ուզում եմ խոսել ԱՀ ԱԺԿ գործունեությունների մասին, հատկապես Շահումյանի շրջանում զգացվող ակտիվության մասին։
Դիտարկելով այան փաստը, որ շրջանում ԱԺ ներկայացուցիչը հենց վերը նշված կուսակցության անդամ Գեղամ Ստեփանյանն է , շրջանում կուսակցության գործունեության ակտիվություն է նկատվում ։


Նշեմ, որ շրջանում կուսակցության պատասխանատուներն են հանդիսանում ՍԾՏԳ պետ Նորայր Աստվածատրյանը , ԿԳ բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը ։ Վերջին ժամանակահատվածում բնակիչները ավելի տեղեկացված լինելով ավելի ակտիվորեն են համալրվել կուսակցության շարքերը որում իր դերն է ունեցել նաև Շահումյանի շրջանի ԱԺԿ գրասենյակի աշխատակից Անդրանիկ Մարգարյանը։
Տեսնելով նման թիմ ինձ համար հաճելի է, որ շրջանում քաղաքական ակտիվը ուղղված է դեպի ի զարգացում շրջանի։


Ինչու եմ որոշել հենց այս կուսակցության մասին գրել և բարձրաձայնել, որովհետև սույնի պատասխանատուները շրջանում հենց այն մարդիկ են ովքեր տիրապետում են շրջանի սոցիալական և այլ ոլորտների խնդիրների ինֆորմացիային և դրանց լուծումները արագ արձագանք են ստանում իրենց կողմից։
Եվ այսպես նրանց գործունեությանը հետևելով ականատես եմ լինում այն գաղափարին, որ մի ամուր թիմ աշխատում է ի բարորություն շրջանի զարգացման։

Նմանատիպ գրառումներ