Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա Խաչատրյան

Երբ շուրջ 10 ամիս առաջ ելա առողջապական համակարգում տարածվող կեղծիքի ու ստի դեմ, շատերը զարմանում էին, շատերը` քննադատում, ոմանք` հիմքեր չէին տեսնում։

Սակայն, ժամանակն ամեն ինչ ջրի երես հանեց։ Անշուշտ, կան նաև մինչ օրս չբարձրաձայնված հանգամանքներ, որոնք հեռու չեն բացահայտումից։  

Այսօրվանից, որոշակի պարբերականությամբ, սկսում եմ ներկայացնել բոլոր այն փաստերը, որոնք ինձ հիմք են տալիս Արսեն Թորոսյանին անվստահություն հայտնելու համար։ Դրանցից որոշները ձեր ծանոթ են և մանրամասն քննարկվել են հանրային տիրույթում։ Որոշ փաստեր կլինեն նոր ու հետաքրքիր։

 Եվ այսպես…

 Ա. Թորոսյանը բազմիցս նշել է, որ «Սերժի Հայաստանին» վերադարձ չի լինելու։

Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք elections.am կայքում Արսեն Գևորգի Թորոսյանի, ծնված 1982 թվականի հունիսի 21-ին, գրանցման հասցեն, հայտնաբերում ենք, որ նույն հասցեում գրանցված է ևս 43 անձ (կցում եմ փաստաթուղթը)։

Այս պրակտիկան ընդունելի էր և լայնորեն կիրառվում էր նախորդ իշխանությունների օրոք։ Գյուղի բարեկամներին, խնամի-ծանոթներին գրանցելով իր հասցեում Ա.Թորոսյանը` «Սերժի Հայաստանի» գործելաոճն է կիրառել:

 Այստեղից ակնհայտ է դառնում, որ Ա.Թորոսյանի համար ոչ միայն նախորդ համակարգի արատավոր գործունեությունն ընդունելի է, այլև, որ նա անձամբ է կիրառել այդ համակարգի տեխնոլոգիաները։

Հետևաբար, Ա.Թորոսյանը հանդիսանում է նախորդ համակարգի տարր և չի կարող պաշտոնավարել «Նոր Հայաստանում»։

#Հայտնում_եմ_անվստահություն.

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյան

Նմանատիպ գրառումներ