Թբիլիսիում ցուցարարները շղթա և կողպեք են ամրացրել նախագահական պալատի ցանկապատից:


«Համարձակվի՛ր» քաղաքացիական շարժման ակտիվիստները շղթա և կողպեք են ամրացրել Թբիլիսիում նախագահական պալատի ցանկապատից՝ որպես նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անտարբերության դեմ բողոքի նշան:
Սկզբում ցուցարարները ցանկանում էին կողպեքն ամրացնել դռան վրա, սակայն ոստիկանները կանգնեցրել են նրանց, ուստի ակտիվիստները կողպեքն ամրացրել են ցանկապատից:
Ցուցարարները պահանջում են նախագահից միջնորդ դառնալ իշխանությունների և ընդդիմության միջև, որպեսզի վերջիններս երկխոսություն սկսեն:
