Թերեզա Մեյը հեռացել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես հեռացել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի խորհրդարանական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրությունից:

«Ծանուցում ստանալով վարչապետ Թերեզա Մեյից Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ հանձնաժողովի գործող նախագահները հրավիրում են կուսակցության անդամներին, ովքեր ցանկանում են իրենց թեկնածությունն առաջադրել կուսակցության նոր ղեկավարի պաշտոնում, անել դա», — ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ Մեյը կշարունակի կատարել ղեկավարի իր պարտականությունները, քանի դեռ նրա հաջորդի անունը հայտնի չի դարձել:

Հունիսի 7-ին հրաժարական տալու մասին Մեյը հայտարարել էր մայիսի 24-ին:

Նմանատիպ գրառումներ