«Թող Ռուբլյովկայի տիկնայք վճարեն»․ Իրինա Բեզրուկովան այս տարի բաց կթողնի «Կինոտավրը»

Սերգեյ Բեզրուկովի նախկին կինը՝ Իրինան, հաճախ է մասնակցում ֆիլմերի պրեմիերաների եւ բարձրաշխարհին հասարակության միջոցառումներին, հանդիսանում է երեկույթների ցանկալի հյուր։ Երկրպագուները նշել են, երբ Իրինան ամուսնացած էր հայտնի դերասանի հետ, կարմիր գորգուղու վրա նրանց հայտնությունը մեծ իրադարձություն էր դառնում։ Սակայն այժմ արտիստուհին դիտավորյալ մերժում է «Կինոտավր»-ը, որը մեծ շուքով կմեկնարկի այս կիրակի՝ Սոչիում։ Այս մասին հայտնում է Starhit-ը։

До развода на фестивалях актрису сопровождал супруг Сергей Безруков

Բեզրուկովան պատմել է, որ դեռ անցած տարի փառատոնի կազմակերպիչները նրան առաջարկել են, որպեսզի նա ինքը հոգա իր բոլոր ծախսերը՝ ճանապարյածախս, հյուրանոցային համարի վարձավճար։ Չնայած նախկինում նման ծախսեր կատարում եր «Կինոտավր»-ի ղեկավարությունը։

«Օլեգ Յանկովսկու եւ Մարկ Ռուդինշտեյնի հեռանալուց եւ ղեկավարության փոփոխությունից հետո ես ոչ մի անգամ ներկա չեմ եղել «Կինոտավրում»։ Անցյալ տարի ինձ առաջարկել էին իմ հաշվին մեկնել։ Վճարել թռիչքը, հյուրանոցում գիշերակացը եւ հավատարմագրումը։ Թող Ռուբլյովկայի եւ բարձրաշխարհիկ տիկնայք վճարեն եւ հնարավորություն ունենան երեւալ կարմիր գորգուղու վրա։ Նրանք ինձ ողջ տարվա ընթացքում էլ բավարար են», — հայտարարել է արտիստուհին։

Картинки по запросу безрукова ирина кинотавр

Նա խոստովանել է, որ կարոտում է այն ժամանակները, երբ փառատոնի առաջնային դերում աստղերն էին, որոնք հայտնի են այժմ» Բեզրուկովային դուր էր գալիս որդուն իր հետ տանել եւ կինոյի աշխարհի հետ ծանոթացրելլ նրան։ «Հիշում եմ  «հին» ձեւաչափը։ Մենք երեք անգամ որդուս հետ մասնակցել ենք նաեւ Մանկական «Կինոտավրին», — նծել է Իրինան։

Похожее изображение

Չնայած կոշտ մեկնաբանությանը, Սեգեյ Բեզրուկովի նախկին կինը հաջողություն է մաղթել գործընկերներին, որոնք մասնակցելու են փառատոնին։ Արդեն հայտնի է, թե ովքեր են գնահատելու ռեժիսորների աշխատանքները։ Ժյուրիի նախագահ է լինելու Կոնստանտին Խաբենսկին, իսկ նրան ընկերակցելու է Աննա Չիպովսկայան, բեմադրողը՝ Ռեզո Գիգինեիշվիլին ու այլք։

Լուսանկարը՝ Legion-media

Նմանատիպ գրառումներ