Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլի ավարտի մասին:

Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների երկրորդ փուլը Թուրքիա ավարտվել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Այսօր Անկարայի «Մյուրթեդ» ավիաբազայում ավարտվել են С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ փուլի տարրերի մատակարարումը», — ասվում է փաստաթղթում:

Երկրի ՊՆ-ից նշել են նաև, որ համալիրների մատակարարումը Թուրքիա սկսվել է 2019-ի օգոստոսի 27-ին: 

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ևս հաստատել է, որ Ռուսաստանն ավարտել է С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը:

2017-ին Ռուսաստանը 2.5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին:

Նմանատիպ գրառումներ