Թուրքիայով ացնող առաջին չինական բեռնատար գնացքը շարժվել է Անկարայի երկաթուղային կայարանից

Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ուղևորվող առաջին չինական բեռնատար գնացքը մեկնել է Անկարայից։ Ներկայումս Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքափոխադրում է կատարվում նաև Ռուսաստանի տարածքով։ Եվ այս առումով Թուրքիայով անցնող երկաթգիծը այլընտրանքային տարբերակ է Չինաստանի համար. գրում է ermenihaber-ը: Չինաստանի Շիան քաղաքից մեկնած գնացքը մինչև Թուրքիա հասնելը անցել է Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Նոյեմբերի 4-ին Կարսով Թուրքիայի տարածք մտած «Չինական երկաթուղային էքսպրեսը»  նոյեմբերի 6-ին հասել է Անկարա։ Էլեկտրոնային սարքեր տեղափոխող գնացքին Անկարայում մեծ շուքով են դիմավորել, միջոցառմանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները։ Թուրքիայի տարածքով անցնող «Չինական էքսպրեսը» ընդհանուր 11․483կմ երկարություն ունեցող երթուղին հաղթահարելու է 12 օրում։ Ենթադրվում է, որ երկաթուղին կսպասարկի շուրջ 60 երկրների ավելի քան 5 մլրդ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/197547.html?fbclid=IwAR2vHaYgmHgjVCSJgKbmi_Gwy9Hzh7aMwvCJfF4oa71OL9sE6VVv5nWGDH4

© factor.am

Նմանատիպ գրառումներ