Թուրքիայում վայրէջք է կատարել С-400-ների դետալներով 5-րդ ռուսական օդանավը:

Թուրքիայի «Մյուրթեդ» ավիաբազա է ժամանել С-400 զենիթահրթիռային համալիրների դետալներով 5-րդ ռուսական օդանավը, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ երկրի Պաշտպանության նախարարությանը հղումով: 

Առաջիկա մեկ օրվա ընթացքում նախատեսվում է համալիրների դետալներով բեռնված ևս երկու օդանավի վայրէջքը բազայի տարածքում:

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: 

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիա ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին հաղորդագրություններով:

Նմանատիպ գրառումներ