«Ժամանակ». Վրեժխնդրության մտավախություն. իջեւանյան դեպքերից հետո ոստիկանական պոստ է տեղադր­վել Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։

Իջեւանյան հայտնի իրա­դարձություններից հետո՝ արդեն մեկ շաբաթ է, ոստի­կանության պոստ է տեղադր­վել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ 

Ոստիկանությունը մտավա­խություն ունի, որ իջեւանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգական­ներից։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

Այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 

10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։ 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Գրում է «Ժամանակ» օրաթերթը

Նմանատիպ գրառումներ