«Ժողովուրդ». Օսիպյանը պաշտոնանկ կարվի․ նրան կարող է փոխարինել Վիլեն Գաբրիելյանը

«Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժա­րականով մեկնարկելու է պաշտո­նանկությունների շքերթ: Ազատվե­լու են նաև Դավիթ Տոնոյանը, Վա­լերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում:

Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրա­մանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեև շրջանառվում է նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան «Նավակ ճոճողի», ով չի թաքցնում իր հավակնությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ գրառումներ