«Իմ քայլի» 88 պատգամավորից 8-ը չի աշխատել, 43-ը զբաղեցրել է պետական պաշտոններ. խմբակցության բոլոր պատգամավորների աշխատավայրերը (լուսանկարներ):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ԱԺ պատգամավորների անվանական ցանկը, ըստ որի՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունենալու է 88 անդամ:

88 պատգամավորներից 8-ը մինչև պատգամավոր դառնալը չեն աշխատել, իսկ 43-ը նախկինում զբաղեցրել են տարբեր պետական պաշտոններ: «Իմ քայլի» 9 պատգամավոր նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների անդամներ են եղել:

Խմբակցության 26 պատգամավոր անկուսակցական է, 4-ը՝ «Առաքելություն» կուսակցության անդամ, 1-ը՝ «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ և 57-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Ստորև ներկայացված են 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների անունները և նրանց աշխատանքի վայրերն ու նախկինում զբաղեցրած պաշտոնները:

Պատգամավորների կուսակցական պատկանելիության մասին նշված են միայն այն անձանց կողքին, ովքեր անկուսակցական են կամ այլ կուսակցության անդամ: Պատգամավորները, որոնց անվան դիմաց ոչինչ չի նշված, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ են:

1 — Միրզոյան Արարատ — առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, ԱԺ նախագահի թեկնածու

2 — Նազարյան Լենա – 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահի թեկնածու

3 — Սիմոնյան Ալեն — 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու

4 — Միքայելյան Սասուն — 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր

5 — Մակունց Լիլիթ — ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու

6 — Ռուբինյան Ռուբեն — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

7 — Հայրապետյան Մխիթար — ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար

8 — Կարապետյան Մարիա — «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնի զարգացման գծով տնօրեն

9 — Մկրտչյան Արեն — անկուսակցական, ՀՀ վարչապետի օգնական

10 — Խաչատուրյան Նարինե — անկուսակցական, Թումանյանի թանգարանի տնօրեն, Երևանի ավագանու անդամ

11 — Աբրահամյան Գայանե — անկուսակցական, Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ

12 — Բադալյան Լուսինե — «Ռադիո Վան» ռադիոկայանի հաղորդավար, Երևանի ավագանու անդամ

13 — Սարուխանյան Կարեն — Շիրակի մարզպետ

14 — Բեղլոյան Անուշ — Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, ԵԽ հայաստանյան գրասենյակի փորձագետ

15 — Ղալումյան Վահե — Տավուշի մարզպետ

16 — Կոնջորյան Հայկ — անկուսակցական, ԱԺ պատգամավոր

17 — Հովակիմյան Վահագն – 6-րդ գումարման ԱԺ-ի «Ելք» խմբակցության փորձագետ

18 — Սիմիդյան Հակոբ — ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

19 — Աղազարյան Հովիկ — ԱԺ պատգամավոր

20 — Տիգրանյան Հերիքնազ — անկուսակցական, չի աշխատում

21 — Սողոմոնյան Եղիշե — «Առաքելություն» կուսակցություն, «Ֆինս» ՓԲԸ տնօրեն

22 — Գրիգորյան Հռիփսիմե — Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

23 — Խաչատրյան Արամ — Լոռու մարզպետի տեղակալ

24 — Փամբուխչյան Արմեն – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

25 — Թորոսյան Շիրակ — «Հզոր հայրենիք» կուսակցություն, ԱԺ պատգամավոր

26 — Կարապետյան Աննա — ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

27 — Գևորգյան Հայկ — անկուսակցական, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն

28 — Քոչարյան Անդրանիկ — անկուսակցական, Ժողովրդավարության անվտանգության զարգացման կենտրոն ՀԿ նախագահ

29 — Իգիթյան Հովհաննես — անկուսակցական, Հայաստանում առևտրային գործունեությամբ զբաղվող եվրոպական ընկերությունների միության գործադիր տնօրեն

30 — Դավոյան Արփինե — վարչապետի օգնական

31 — Բոշյան Արման — ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ

32 — Եղոյան Արման — վարչապետի մամուլի քարտուղար

33 — Ավետիսյան Ալեքսանդր — չի աշխատում

34 — Պողոսյան Քրիստինե — առաջին փոխվարչապետի օգնական

35 — Վարդանյան Վլադիմիր — Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

36 — Ուլիխանյան Տիգրան — Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ

37 — Սարգսյան Հայկ — Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ

38 — Ղազարյան Թագուհի — Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ

39 — Ջուլֆալակյան Արսեն — անկուսակցական, մարզիկ, ըմբշամարտի  միջազգային ֆեդերացիայի ատլետների հանձնաժողովի անդամ

40 — Բաղդասարյան Նիկոլայ — վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Առնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն

41 — Հովհաննիսյան Հովհաննես — ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

42 — Ղազարյան Սոնա — Անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից

43 — Մկրտչյան Կորյուն — «Առաքելություն» կուսակցություն, Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարի խորհրդական

44 — Մանուկյան Արտակ — անկուսակցական, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ

45 — Գրիգորյան Սուրեն — «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ ավագ իրավաբան

46 — Գալստյան Մերի — անկուսակցական, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Ամերիկյան համալսարանի դասախոս

47 — Զեյնալյան Նարեկ — Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ

48 — Դանիելյան Համազասպ — անկուսակցական, YES Armenia ծրագրի կառավարիչ

49 — Գաբրիելյան Սիսակ — Ազատություն ռադիոկայանի լրագրող

50 — Թովմասյան Թագուհի — «Ժողովուրդ» թերթի հիմնադիր տնօրեն

51 — Առաքելյան Էդգար — անկուսակցական, «Թեոկեն» ՍՊԸ

52 — Գևորգյան Գոռ — անկուսակցական, ԵՊՀ դասախոս, ֆինանսների նախարարի օգնական, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտաշխատող

53 — Թունյան Բաբկեն — անկուսակցական, b4b.am կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, «168 ժամ» թերթի տնտեսական վերլուծաբան

54 — Հայրապետյան Տաթևիկ — ԵՊՀ դասախոս

55 — Խաչատրյան Արմեն — չի աշխատում

56 — Ավետիսյան Սոս — ԵՊՀ դասախոս

57 — Թևոսյան Վահագն — անկուսակցական, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրեն

58 — Վարդանյան Ծովինար — HM Tils ՓԲԸ գործադիր տնօրեն

59 — Դավթյան Արթուր — «Դավթյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, իրավունքի պաշտպան միավորում ՀԿ նախագահ

60 — Զոլյան Միքայել — անկուսակցական, ԵՊԼՀ դոցենտ

61 — Կարապետյան Վարազդատ — անկուսակցական, վարչապետի խորհրդական

62 — Ջուլհակյան Արուսյակ — Երևանի ավագանու անդամ

63 — Խանդանյան Սարգիս — վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

64 — Ստեփանյան Լիլիթ — Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ

65 — Գրիգորյան Վահագն — HSBC Bank Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավար

66 — Ենգիբարյան Վիկտոր — անկուսակցական, Հայաստանի եվրոպական շարժում ՀԿ նախագահ

67 — Պապոյան Գևորգ — ՀՊՏՀ դոցենտ, «ԲԴ ռիթեյլ գրուպի» փոխտնօրեն

68 — Համբարձումյան Կարեն — անկուսակցական, չի աշխատում

69 — Հովհաննիսյան Վահե — «Առաքելություն» կուսակցություն, «Մոգո ՈՒՎԿ» ՍՊԸ մասնաճյուղի կառավարիչ

70 — Կարապետյան Տիգրան — անկուսակցական, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն

71 — Պետրոսյան Արտաշես — «Առաքելություն» կուսակցություն, «Արտ Գլոբալ» ՍՊԸ փոխտնօրեն

72 — Հովսեփյան Սոֆիա — Շիրակի մարզպետի տեղակալ

73 — Մովսիսյան Սերգեյ — չի աշխատում

74 — Ատոմյան Սերգեյ — անկուսակցական, չի աշխատում

75 — Ասատրյան Մաթևոս — Մ. Ասատրյանի անվան մարզադպրոցի տնօրեն

76 — Բաղդասարյան Նազելի — անկուսակցական, Շիրակի մարզպետի խորհրդական

77 — Հակոբյան Երջանիկ — չի աշխատում

78 — Մեխակյան Արգիշտի — անկուսակցական, Էջմիածնի համայնքապետի տեղակալ

79 — Գասպարյան Տաթևիկ — անկուսակցական, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս

80 — Թևոնյան Սեդրակ — անկուսակցական, չի աշխատում

81 — Հակոբյան Վաղարշակ — սփյուռքի նախարարի օգնական

82 — Հակոբյան Հրաչյա — ԱԺ պատգամավոր

83 — Փաշինյան Սիփան – Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական

84 — Մկրտչյան Նարեկ — Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԵՊՀ դասախոս

85 — Բակոյան Ռուստամ — «Լալըշ» եզդիական արբանյակային հեռուստաընկերության տնօրեն, Հանրային ռադիո խմբագիր, թարգմանիչ

86 — Սանդիկով Ալեքսեյ — «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության փոխտնօրեն

87 — Միխայլով Արսեն — ԱԺ պատգամավոր

88 — Հասանով Կնյազ — ԱԺ պատգամավոր

Նմանատիպ գրառումներ