Ինչու՞ 40-ից հետո հայրությունը վտանգավոր է երեխաների համար:

Տղամարդկանց եւ կանանց համար նույնպես կենսաբանական տարիք կա: ԱՄՆ-ի Ռատգերի համալսարանի հետազոտության համաձայն 40-ից հետո հայրությունն անդրադառնում է զուգընկերոջ եւ ժառանգների վրա:

Գիտնականները պարզել են, որ չափահաս տղամարդկանց երկրորդ կեսերը կարող են հղիության ժամանակ այնպիսի բարդություններ ունենալ, ինչպիսին է գեստացիոն շաքարային դիաբետը, վաղաժամ ծննդաբերությունը եւ պրեէկլամպսիան:

Բացի այդ հղիության ուշ շրջանում մեռելածնության բարձր վտանգ է հայտնաբերվել, ինչպես նաեւ երեխաների մոտ  սրտի բնածին արատի եւ «գայլի երախի» զարգացման ռիսկ:

Մասնագետների խոսքով՝ մեծանալուն զուգընթաց մեծահասակ հայրերի երեխաների մոտ մեծանում է աուտիզմի, օնկոլոգիական հիվանդությունների, հոգեկան եւ կոգնիտիվ խանգարման զարգացման հավանականությունը:

Հետազոտության հեղինակ Գլորիա Բահմանը նշում է, որ տղամարդկանց մեծանալուն զուգընթաց սերմնահեղուկում կարող են  անբարենպաստ փոփոխություններ կատարվել, որոնք հետագայում ազդում են սերնդի ԴՆԹ-ի վրա:

Այպսիսով շիզոֆրենիան կարող է ախտորոշվել 141-ից մեկ երեխայի մոտ, որի հոր տարիքը 25-ից բարձր չի եղել:

Մինչդեռ 50 տարեկանից բարձր հայրերի մոտ այդ ցուցանիշը 47-ի դեպքում կազմում է 1:

Բացի այդ կան տվյալներ, որոնք մատնանշում են հոր տարիքի եւ երեխայի մոտ աուտիզմի զարգացման միջեւ կապը:

Մասնագետները տղամարդկանց, որոնք հետաձգում են ընտանիք կազմելը, խորհուրդ են տալիս մտածել իրենց սերնդի առողջության եւ մինչեւ 45 տարեկան դառնալը սառեցնել սերմնահեղուկը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Maturitas ամսագրում:

Նմանատիպ գրառումներ