Ինչպե՞ս նիհարել ու պաշտպանել սիրտը:

Ավելորդ քաշը ոչ միայն տրամադրությունն է փչացնում և ֆիզիկական անհարմարություններ է ստեղծում։ Ավելորդ կիլոգրամների առկայությունը սերտ կապված է սրտի խնդիրների հետ, և այդպիսի իրավիճակները կանխելու համար հատուկ սննդակարգեր են պետք։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2 շաբաթ տևողությամբ սնվելու պլան, որը խորհուրդ են տալիս շատ սրտաբաններ։ Այն լավն է նրանով, որ չի խաթարում նյութափոխանակությունը։

Մի մոռացեք, որ քունն ու լավ հանգիստն առաջատար տեղ են զբաղեցնում ցանկացած սննդակարգերի մեջ։ Այստեղ նույնպես կարևոր է ռեժիմ պահել, չնյարդայնանալ ու հասկանալ, որ դուք հոգ եք տանում ձեր առողջության համար։

Նախաճաշին ու կեսօրվա ճաշին ընտրեք կոմպոտ և հյութ ձեր նախընտրած հետևյալ մրգերից՝ դեղձ, տանձ, նարինջ, սեխ կամ ձմերուկ։ Բացառեք բանանն ու խաղողը։

Օր 1-ին՝

Ճաշին՝

  • 1 ձու՝ ցանկացած ձևով եփված
  • 1 ափսե մածունով միրգ
  • 1 նարինջ

Ընթրիքին՝

  • Պոմիդորով աղցան, եփած ձվեր, կես վարունգ
  • 2 կտոր հաց

Օր 2-րդ՝

Ճաշին՝

  • 1 ձու՝ ցանկացած ձևով եփված
  • 1 ափսե մածունով միրգ
  • 1 նարինջ

Ընթրիքին՝

  • 125 գ ջեռոցում տապակած տավարի միս
  • 1 լոլիկ
  • 1 կտոր հաց
  • 1 նարինջ

Օր 3-րդ՝

Ճաշին՝

  • 1 ձվով ու վարունգով աղցան
  • 1 ափսե մածունով մրգեր
  • 1 նարինջ

Ընթրիքին՝

  • 125 գ ջեռոցում տապակած տավարի միս
  • 1 լոլիկ
  • 1 կտոր հաց
  • 1 նարինջ

Օր 4-րդ՝

Ճաշին՝

  • 120 գ թարմ պանիր
  • 1 լոլիկ
  • 1 կտոր հաց

Ընթրիքին՝

  • 125 գ ջեռոցում տապակած տավարի միս
  • 2 լոլիկ
  • 1 կտոր հաց
  • 1 ոչ մեծ խնձոր

Օր 5-րդ՝

Ճաշին՝

  • 200 գ ջեռոցում տապակած ձուկ  կամ միս
  • գազարով և պոմիդորով աղցան
  • 1 կտոր հաց

Ընթրիքին՝

  • Սալաթ, գազար, պոմիդոր և վարունգ
  • 1 կտոր եփած հավի կրծքամիս
  • 1 կտոր հաց

Օր 6-րդ՝

Ճաշին՝

  • 200 գ ջեռոցում տապակած ձուկ  կամ միս
  • Եփած կարտոֆիլի կամ եփած կամ ջեռոցում պատրաստված դդմի խյուս
  • 1 կտոր հաց
  • 1 միրգ՝ ձեր ընտրությամբ

Ընթրիքին՝

  • Սալաթի տերևներ, գազար, պոմիդոր, վարունգ և եփած ձու
  • 1 բաժին թունա ձուկ
  • 1 կտոր հաց
  • 1 խնձոր

Օր 7-րդ՝

Ճաշին՝

  • 200 գ գրիլի վրա կամ ջեռոցում պատրաստված հավ կամ ձուկ
  • սալաթի տերևներով, պոմիդորով ու գազարով աղցան
  • 1 կտոր հաց
  • 1 միրգ՝ ձեր ընտրությամբ

Ընթրիքին՝

  • խաշած բրինձ, թարմ քերած գազար, լոլիկ, սալաթի տերևներ, ձու
  • 1 կտոր հաց
  • մրգային աղցան

Աշխատեք հետևել ցուցումներին։

Կարելի է միայն աղցաններին ձեթ ավելացնել և մի պտղունց աղ։

Կարելի է շաքարի փոխարեն քաղցրացուցիչ օգտագործել։

Սննդակարգին հետևելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Նմանատիպ գրառումներ

Լուրեր Հայաստանից
Close